• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էրիկ Տեն Հագը չի ափսոսում Քեյնի փոխարեն Հոյլունդին գնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը չի ափսոսում, որ իր ակումբը հարձակվողի դիրքի համար հրավիրել է Ռասմուս Հոյլունդին այլ ոչ թե Քեյնին։

Իսկզբանե, հենց Քեյնն էր համարվում «Յունայթեդի» հիմնական տրանսֆերային նպատակը։ Սակայն «կարմիր սատանաները» չհավատացին, որ «Տոտտենհեմը» բաց կթողնի թիմի լեգենդին, ուստի սկսեցին աշխատել Ռասմուսի տրանսֆերի ուղղությամբ։

20 ամյա դանիացու տրանսֆերը «Յունայթեդին» արժեցավ 72 միլիոն ֆունտ, սակայն այժմ, երբ Քեյնը այնուամենայնիվ լքում է «Տոտտենհեմը», Տեն Հագը ամենևին էլ ափսոսանք չի զգում։

«Առաջին հերթին մենք ընտրել ենք հարձակվողի, և մենք շատ ուրախ ենք մեր կատարած ընտրությամբ»։

«Քեյնը շատ ուժեղ հարձակվող է։ Դա բոլորին է պարզ։ Նա իսկական ռմբարկու է, և ունի այն բոլոր որակներն ու հմտությունները, որը անհրաժեշտ է հարձակվողին»։

«Դա կորուստ է ամբողջ Պրեմիեր Լիգայի համար»։

«Եղե՞լ է «Յունայթեդը» հետաքրքրված նրա ծառայություններով։ Չեմ կարծում, որ ես պետք է հայտնեմ իմ մտորումները և կարծիքը այդ հարցի շուրջ»։

«Մենք պրոֆեսիոնալներ ենք: Մեր գործողությունները կատարում շատ զգույշ հաշվի առնելով տարբեր իրավիճակներ: Այդ ամենից հետո նոր կատարում ենք մեր որոշումը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Independent֊ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր