• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ժամանեց Լոնդոն

Ժոզե ՄոուրինյոԵրեկ երեկոյան պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր ստորագրի «Չելսիի» հետ:

Ինչպես հաղորդում է Daily Telegraph պարբերականը, 50-ամյա մասնագետի պաշտոնական նշանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան երկու օրից:

Հաղորդվում է, որ Մոուրինյոյի առաջին գործը կլինի «Չելսիի» հարձակման գծի ուժեղացումը: Նրա հետաքրքրության կենտրոնում են Էդին Ջեկոն՝ «Մանչեսթեր Սիթիից» և Ստեֆան Յովետիչը՝ «Ֆիորենտինայից»: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:

Ժոզեն պատրաստվում է ձեռք բերել նաև Անդրե Շյուրլեին՝ «Բայերից», Նեմանյա Մատիչին՝ «Բենֆիկայից» և «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալային:

Հետաքրքիր փաստեր