• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ձոն Թերրին պատրաստ է վերսկսել իր մարզչական կարիերան «Չելսիի» համար

«Չելսիի» լեգենդ Ջոն Թերրին ասել է, որ պատրաստ է միանալ Գրեհեմ Փոթերի փոխարինող մարզչական շտաբին՝ որպես «կապույտների» մարզիչ:

Հիշեցնենք, որ «Չելսին» փնտրում է նոր գլխավոր մարզիչ ​​Փոթերին կիրակի օրը պաշտոնանկ անելուց հետո:

Ինչ վերաբերում է Թերրիին, ապա նա այժմ կես դրույքով աշխատում է «Չելսիի» ակադեմիայում, սակայն Ջոնը պատրաստ է պատասխանել առաջին թիմի SOS ազդանշանին։

«Ես արդեն ավարտել եմ մարզչական գործը»։

«Միայն աշխատանքը «Չելսիում», որոշակի դեր հիմնական թիմում, կստիպի ինձ վերսկսել կարիերաս»:

«Ես միշտ ինձ երկարաժամկետ մարզչի դերում եմ տեսել: Ինձ հաճույք է պատճառել մարզչական աշխատանքը, բայց պետք է խոստովանեմ, որ կան ինձնից լավ մարզիչներ»:

«Ես միշտ ինձ մարզչի դերում էի տեսնում, բայց «Աստոն Վիլլայից» հեռանալուց հետո փորձեցի մի քանի աշխատանք գտնել, չստացա և մի տեսակ հիասթափություն ապրեցի»:

«Ուստի ես պարզապես որոշեցի, որ չեմ մարզելու,- Թերրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։