• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միկել Արտետա. «Արսենալն» անընդունելի է հանդես գալիս»

Միկել Արտետա«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան կարծում է, որ իր թիմն ուղղակի անընդունելի է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և ամռանը համալրման կարիք ունի:

«Զինագործներին» ոչ մի կերպ չի հաջողվում տեղ զբաղեցնել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Բացի այդ սպասվում է, որ չորեքշբաթի օրը թիմը դուրս կմնա Չեմպիոնների Լիգայի հետագա պայքարից:

-Մինչև մրցաշրջանի ավարտը մնում է 10 հանդիպում, իսկ մենք առաջատարին զիջում ենք 24 միավորով: Անհնար է հասնել առաջատարին, իսկ դա անընդունելի է:

Մենք չենք կարող լինել այսպիսի իրավիճակում, քանի որ լավագույն բազային կառուցվածքն ունենք: Հիանալի փիլիսոփայություն, լավ խաղացողներ, ֆինանսական աջակցություն, անհավատալի ամբոխ մարզադաշտում: Պետք է առաջ գնալ:

Մեզ համար կարևոր է Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը: Ցանկացած թոփ ակումբ ջանում է ուժեղացնել կազմը: Հաջորդ մրցաշրջանում ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, հավաքել ավելի շատ միավորներ, իսկ դա նշանակում է ավելի շատ հաղթանակներ տոնել: Կարծում եմ՝ ղեկավարությունն այդ մասին գիտի և ամռանն ինչ-որ բան կձեռնարկի,- հայտնել է Արտետան Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր