• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միշտ հաճելի է խաղալ նրա նման խաղացողների կողքին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը խոստովանել է, որ հաճույք է ստանում Քրիստիան Էրիկսենի հետ խաղալուց։

Անցյալ ամառ «Յունայթեդը» ձեռք բերեց Էրիկսենին ազատ գործակալով, և Քրիստիանը արագորեն հաստատվեց, որպես Էրիկ Տեն Հագի թիմի առանցքային խաղացող:

30-ամյա դանիացին այս մրցաշրջանում մեկնարկել է «կարմիր սատանաների» Պրեմիեր լիգայի բոլոր վեց խաղերը, և Ֆերնանդեշը ուրախ է, որ նման զուգընկեր ունի՝ իր կյանքը հեշտացնելու համար:

«Քրիստիանի հետ խաղալն իսկապես հաճելի է: Նա այն խաղացողն է, ով կարող է փոխանցման հնարավորություններ գտնել, տարածություն գտնել, և դա ինձ համար հեշտացնում է խաղալը, իհարկե, քանի որ նա կարող է գտնել ինձ, երբ ես շարժվում եմ գծերի միջև»:

«Դա այնքան էլ հեշտ չէ: Նա հիանալի խաղացող է և մեկը, ով նախկինում ցուցադրել է իր հմտությունները Պրեմիեր լիգայում, Իտալիայի առաջնությունում և նույնիսկ իր ազգային հավաքականում»:

«Միշտ հաճելի է խաղալ նրա նման խաղացողների կողքին»,- ասել է Ֆերնանդեսը «Յունայթեդի» պաշտոնական կայքին։

Հետաքրքիր փաստեր