• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուելբեքը չի խաղալու բրազիլացիների դեմ

Դենի Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը չի մասնակցի այսօր կայանալիք Բրազիլիա – Անգլիա ընկերական խաղին:

Երիտասարդ Ուելբեքն այդպես էլ չի հասցնում ապաքինվել ծնկի վնասվածքից, որի պատճառով նա չկարողացավ խաղալ չորեքշաբթի կայացած Իռլանդիայի հետ խաղի ժամանակ:

-Դժբախտաբար, Դենիել Ուելբեքը չի ապաքինվել չորեքշաբթի օրվանից: Մենք ունենք միայն այն խաղացողներին, ովքեր իջել են ինքնաթիռից: Մեկ-երկուսը մեզ չէին խանգարի, սակայն մենք կարող ենք ունենալ ընդամենը 6 ֆուտբոլիստ պահեստայինների նստարանին: Հետևաբար, մենք չենք կարող բողոքել խաղացողների քանակից,- հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:

Ավելացնենք, որ հարձակվողներից Հոջսոնի տրամադրության տակ են մնացել Ուեյն Ռունին, Թեո Ուոլկոտը և Ջերմեյն Դեֆոն: