• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունին հետաքրքիր է Մոուրինյոյին

Ուեյն Ռունի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիով:

Ռունիի ապագան դեռևս հարցականի տակ է: Չնայած «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հավաստիացումներին, Ուեյնը լռություն է պահպանում:

Մոուրինյոն իր համակրանքը Ռունիի հանդեպ չի թաքցնում, բայց հրաժարվում է քննարկել իր ակումբի շանսերն Անգլիայի հավաքականի աստղին ձեռք բերելու գործընթացում:

-Ես չեմ կարող խոսել այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Բայց դուք ինձ գիտեք. իմ ոճի մեջ չէ կեղծավորություն անելը, և ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ:

Այս ֆուտբոլիստն ինձ շատ է դուր գալիս, բայց ավելին ասել չեմ կարող: Ավելի ճիշտ և հստակ լինելու համար ես ասում եմ, որ նա ինձ դուր է գալիս, բայց նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր