• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» և «Սիթին» կարող են հեռացվել Պրեմիեր լիգայից

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» կարող են դուրս մնալ Պրեմիեր լիգայից ֆինանսական խախտումների պատճառով:

Ուրբաթ օրը հայտարարվեց, որ անկախ հանձնաժողովը որոշել է Պրեմիեր լիգայում 10 միավոր հանել «Էվերթոնից»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:

«Իրիսները» պատժվեցին այդքան խիստ, քանի որ նրանք գերազանցել են երեք տարվա համար թույլատրելի ֆինանսական կորուստների չափը:

Միևնույն ժամանակ, դեռևս Պրեմիեր լիգան որոշում չի կայացվել «Սիթիի» դեմ առաջադրված 115 մեղադրանքներից և ոչ մեկի վերաբերյալ։

Նաև Պրեմիեր լիգան, ՈՒԵՖԱ-ի և ՖԱ-ի հետ միասին, հետաքննում են «Չելսիին» նախորդ սեփականատեր Ռոման Աբրամովիչի օրոք իրականացված ֆինանսական խարդախությունները:

Գոնե թղթի վրա «Սիթիի» և «Չելսիի» թույլ տված խախտումները շատ ավելի լուրջ տեսք ունեն, և եթե երկու ակումբների մեղքն էլ ապացուցվի, ապա որպես պատիժ կարող է ընտրվել գործող պատիժներից ծանրագույնը։

«Ես չեմ տեսել հանձնաժողովի եզրակացությունը, բայց ինձ թվում է, որ «Էվերթոնից» 10 միավորի նվազեցումը բավականին խիստ պատիժ է ՖՖՓ-ի խախտման համար:

Սակայն դա խոսում է այն մասին, որ պատժամիջոցները «Սիթիի» (եթե մեղավոր ճանաչվեն) և այժմ «Չելսիի» դեմ (եթե նրանք մեղադրվեն օֆշորային վճարումների մեջ) կարող են հանգեցնել Պրեմիեր լիգայից անկմանը»,- The Daily Star-ը մեջբերում է փաստաբան և «Սիթիի» նախկին ֆինանսական խորհրդատու Ստեֆան Բորսոնի խոսքերը:

Հետաքրքիր փաստեր