• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխը նորից է վնասվածք ստացել

Պետր Չեխ«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կոտրել է ձեռքի մատը շաբաթ օրը կայացած «Նյուքասլի» դեմ խաղի ժամանակ և հիմա ստիպված է որոշ ժամանակով վերադառնալ հիվանդանոց:

30-ամյա դարպասապահը բաց է թողել ակումբի հունվարյան երեք խաղերը աճուկի վնասվածքի պատճառով և միայն անցած հանգստյան օրերին էր դաշտ վերադարձել: Պետրը չկարողացավ փրկել «Չելսիին» «Սեյնտ Ջեյմս Պարկում» կրած պարտությունից (3:2) և հիմա ստիպված է վերադառնալ հիվանդանոց:

Մատի կոտրվածքի պատճառով Չեխը չի մեկնել Չեխիայի ազգային հավաքական, որը չորեքշաբթի օրը ընկերական հանդիպում է անցկացնելու Թուրքիայի դեմ:

-Պետրը չի գալու մեզ հետ,- հայտնել է չեխերի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր