• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը զգուշանում է «Ռուբինից»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում իրենց ծանր խաղ է սպասվում «Ռուբինի» հետ:

Հինգշաբթի օրը տեղի ունեցավ 1/4 եզրափակչի վիճակահանությունը և «ազնվականները» մրցակից ստացան «Ռուբինին»: Բենիտեսը զգուշանում է ռուսական թիմից:

-Այս փուլում առաջնության բոլոր խաղերն են դժվար: Նրանք («Ռուբինը») լավ թիմ ունեն: «Ռուբինը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին», որը ինչպես գիտենք, շատ ուժեղ ակումբ է:

Նրանք հաղթեցին «Լեվանտեին», որը հաջող է հանդես գալիս Լա Լիգայում, իսկ խմբային փուլից առաջին տեղով դուրս եկան՝ երկրորդը թողնելով «Ինտերին»:

«Ռուբինը» լավ ֆուտբոլիստներ ունի: Ես ճանաչում եմ Մարկանոյին և Ռոնդոնին: Այս ֆուտբոլիստները կարող են վճռել խաղի ելքը,- ասել է Բենիտեսը: Goal

Հետաքրքիր փաստեր