• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Եթե դու թոփ մակարդակի խաղացող ես, ապա պետք է պատասխանատվություն վերցնես քեզ վրա»

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեղադրել է իր խաղացողներին, որ խուսափում են պատասխանատվությունից վերջին շաբաթների անհաջող արդյունքների համար:

Անցած շաբաթ օրը «Սիթին» անակնկալ պարտվեց «Սաութհեմպտոնին» 3:1 հաշվով: Այսպիսով, նրանք թույլ տվեցին «Յունայթեդին» առաջ անցնել արդեն 12 միավորով: Բացի այդ «քաղաքայինները» ցուցադրեցին բացարձակապես կամքից զուրկ խաղ:

Այս հանդիպումից հետո Մանչինին հայտնեց, որ նա միակ մեղավորը չէ այս պարտության համար: Ըստ նրա՝ խաղացողները նույնպես պետք է պատասխանատվություն վերցնեն, եթե իհարկե նրանք ցանկանում են խաղալ թոփ ակումբում:

-Երբ դու համաշխարհային մակարդակի խաղացող ես, ապա դու պետք է պատասխանատվություն վերցնես քեզ վրա: Ոչ միշտ է սա մարզչի մեղքը,- հայտնել է Մանչինին:

Բացի այդ իտալացի մասնագետը նշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը սխալներ գործեց և չկարողացավ իսկապես ուժեղացնել թիմը: The Independent

Հետաքրքիր փաստեր