• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոն. «Չեմ պատրաստվում խառնվել Սէր Ալեքսի և նրա ակումբի գործերին»

Ռոյ ՀոջսոնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարվել է մեկենաբանել պաշտպան Ռիո Ֆերդինանդի արարքը: Ֆուտբոլիստը օրեր առաջ մերժել էր հավաքականի հրավերը և այժմ մեկնել է Քաթար, որպեսզի մեկնաբանի անգլիացիների այսօրվա խաղը Սան Մարինոյի դեմ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ֆերդինանդը հրավիրվեց ազգային հավաքական: Մինչդեռ պարզ դարձավ, որ նա չի կարող հետաձգել մարզումների անհատական ծրագիրը:

Խոսելով Ռոջսոնի հետ՝ Ռիոն որոշեց հրաժարվել հրավերից և վերադարձավ ակումբ: Շուտով Ֆերդինանդը համաձայնվեց մեկնաբանել արաբական Al Jazeera հեռուստաընկերությամբ հեռարձակվող անգլիացիների խաղը Սան Մարինոյի դեմ: Հարկ է նշել, որ միայն թռիչքը տևելու է 15 ժամ:

Հոջսոնը ոչ մի բանում չի մեղադրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին: Հերթական անգամ մասնագետը շեշտել է, որ ցանկանում է քննարկել միայն նրանց, ովքեր գտնվում են հավաքականի տրամադրության տակ:

-Չեմ պատրաստվում խառնվել խաղացողի և իր ակումբի գործերին: Կարծում եմ, որ հիմա լավագույն պահը չէ՝ քննարկելու Ռիոյին և այն, թե ինչ է տեղի ունեցել և տեղի կունենա ապագայում:

Ցանկանում եմ խոսել միայն այն խաղացողների մասին, ովքեր այս պահին ինձ հետ են: Իսկ ինչ Ֆերդինանդին է վերաբերվում, եկեք տեսնեք, թե ինչ կլինի հետագայում,- հայտնել է Հոջսոնը: The Independent