• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է «Չելսիի» հետ նվաճել բոլոր տիտղոսները

Սեսկ Ֆաբրեգաս«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է նոր ակումբի հետ տիտղոսներ նվաճելու իր ամբիցիաների մասին:

Այս ամառ «կապույտները» 28 մլն ֆունտով ձեռք բերեցին «Արսենալի» նախկին ավագին: Ֆաբրեգասն արդեն սկսել է մարզումները Ժոզե Մոուրինյոյի թիմում:

-Իմ ամբիցիաներն են հաղթել բացարձակապես ամեն ինչ: Ինձ համար շատ կարևոր էր պայմանագիր ստորագրել մինչև աշխարհի առաջնությունը: Ես ցանկանում էի գլուխս ազատել մտքերից և իմանալ, թե ինչ եմ անելու հաջորդ մրցաշրջանում և որտեղ:

Ես քննարկել եմ եղած բոլոր առաջարկները և մարզչի հետ խոսելուց հետո որոշեցի, որ «Չելսին» լավագույն տարբերակն է: Ժոզեի թիմին միշտ դժվար է հաղթել և նրանց դեմ միշտ դժվար է խաղալ: Նա իր ֆուտբոլիստներից առավելագույնն է ստանում,- «Չելսիի» պաշտոնական կայքին հայտնել է Ֆաբրեգասը: