• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Ջոնսը ֆուտբոլային գազան է»

Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսին անվանել է «ֆուտբոլային գազան» այն բանի համար, որ նա կարողանում է խաղալ տարբեր դիրքերում:

21-ամյա Ջոնսն արդեն երկու տարի է՝ հանդես է գալիս «Օլդ Թրաֆորդում»: Նա հասցրել է խաղալ պաշտպանության կենտրոնում և եզրերում, ինչպես նաև կիսապաշտպանությունում:

-Ջոնսը ֆանտաստիկ խաղացող է, անհավանական տաղանդի տեր: Դուք կարող եք նրան խաղացնել, որտեղ ուզում եք: Ինձ նույնիսկ թվում է, որ նա կկարողանա խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում:

Նա ֆուտբոլային գազան է: Նա հիանալի է հասկանում խաղը: Խաղացնել նրան պաշտպանության ա՞ջ եզրում: Հրաշալի է: Խաղացնել դաշտի կենտոնո՞ւմ: Խնդիր չկա: Խաղացնել կենտրոնակա՞ն պաշտպանի դիրքում: Հիանալի է:

Ֆիլն այն եզակի խաղացողներից է, որոնք կարող են խաղալ ցանկացած դիրքում: Մենք այսպիսի ֆուտբոլիստ չենք ունեցել Բրայան Մակլերից հետո:

Բրայանը ֆանտաստիկ խաղացող էր, ով կարող էր հանդես գալ բոլոր դիրքերում: Մի անգամ ես նրան ասացի, որ նա կխաղա պաշտպանության աջ եզրում, և նա ծիծաղեց…

Հարցրի նրան, թե ինչու է ծիծաղում: Նա պատասխանեց. «Հաջորդ շաբաթ ես կլինեմ կենտրոնական կիսապաշտպան»: Այսպիսինն էր նրա խառնվածքը: Այսպիսին էր նա կյանքում: Նրան ոչինչ չէր անհանգստացնում,- հայտնել է Սէր Ալեքսը: Inside United

Հետաքրքիր փաստեր