• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթեմֆորդ Բրիջում երազանքները կարող են դառնալ իրականություն

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հույս է հայտնել, որ իր թիմը կարող է «հատուկ» խաղ ցուցադրել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում։

Չորեքշաբթի երեկոյան «Չելսին» 2:0 հաշվով պարտություն կրեց Մադրիդում, սակայն Լեմպարդը կարծում է, որ իր թիմը լավ խաղաց, հատկապես խաղի վերջին հատվածում, այն բանից հետո, երբ Բեն Չիլուելը հեռացվեց խաղադաշտից:

Հաջորդ շաբաթ թիմերը կհանդիպեն Սթեմֆորդ Բրիջում, և Լեմպարդի սեփական փորձը որպես խաղացող հուշում է նրան, որ «Չելսիին» դեռ վաղ է դուրս գրել պայքարից:

«Ես հպարտ եմ, թե ինչպես էինք մենք խաղում տասը հոգով: Զայրացնում է այն, որ մենք անջատվեցինք և նրանց նվիրեցինք ստանդարտ իրացնելու հնարավորություն, որից հետո նրանք խփեցին իրենց երկրորդ գոլը: Չեմ կարծում, որ նրանք կարողացան կոտրել մեզ, երբ մենք մնացինք տասով: Եվ դա մեր ոգու շնորհիվ է»:

«Մենք մեր պահերն ունեինք հանդիպման ժամանակ: Բավականին լավ պահեր: Ժոաոն (Ֆելիքս) հանդիպման սկզբում, Ռահիմը (Սթերլինգ) և Մեյսոնը (Մաունտ) մինչև վերջ: Խաղում որոշ լավ բաներ կային, բայց արդյունքը լավը չէ մեզ համար»:

«Բայց ես պարզապես ասացի խաղացողներին, որ Սթեմֆորդ Բրիջում կարող են տեղի ունենալ հատուկ երևույթներ: Մենք շատ լավ թիմ ունենք, և մենք պետք է հավատանք մեր ուժերին»:

«Մենք շատ լավ պահեր ենք ունեցել մեր խաղում և լավ թիմ ունենք, բայց խաղացողների համար դժվար ժամանակաշրջան է, և մենք մի քիչ վստահության պակաս ունենք»:

«Կարծում եմ, որ խաղացողները պետք է հասկանան, թե որքան լավը կարող են լինել և ինչի են ընդունակ: Հնարավոր է, որ մենք այս պահին մի փոքր բաց թողնենք: Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ օգտագործել խաղադաշտի չափը և մի փոքր ավելի ագրեսիվ լինել գնդակին տիրապետելու դեպքում»:

«Մեր խաղում լավ բաներ կային, բայց, ինչպես ասացի, արդյունքը պարզ է, և հաջորդ շաբաթ մեզ մեծ պայքար է սպասվում»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։