• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Կարևորը կանգ չառնելն է»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարևորում է «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը: Միևնույն ժամանակ նա զգուշացնում է իր սաներին, որ ոչինչ դեռ ավարտված չէ:

Հյուսիսային Լոնդոնի դերբիում երեկ «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին» 2:1 հաշվով: Վիլաշ-Բոաշի թիմն այս պահին գտնվում է Պրեմիեր Լիգայի 3-րդ հորիզոնականում, իսկ «զինագործները» նրանց զիջում են արդեն 7 միավորով:

-Շատ, շատ կարևոր հաղթանակ էր իր իմաստով, սակայն ակնհայտ է, որ ոչինչ դեռ չի ավարտվել:

Մենք պետք է վստահ լինենք, որ մեզ առաջվա պես տքնաջան աշխատել է անհրաժեշտ: Հաջորդ հանգստյան օրերին մենք խաղում ենք «Լիվերպուլի» հետ, և պետք է օգուտ քաղենք ևս մեկ կարևոր հանդիպումից: Եթե մենք ծրագրում ենք մրցաշրջանն ավարտել այնտեղ, որտեղ ցանկանում ենք, ապա շատ կարևոր է առավելագույն միավորներ վաստակելը,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր