• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տորրեսը չի ցանկանում հեռանալ «Չելսիից»

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ պատրաստ է մինչև պայմանագրի ավարտը (2016թ) խաղալ լոնդոնյան ակումբում:

2011թ-ի հունվարին «կապույտները» Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար վճարեցին ռեկորդային 50 մլն ֆունտ, սակայն Տորրեսը «Սթեմֆորդ Բրիջում» այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր տաղանդը:

Արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ամռանը Տորրեսը կվերադառնա իր նախկին ակումբ Մադրիդի «Ատլետիկո»: Տորրեսը կարող է նաև Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի մաս կազմել, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Չելսին»:

29-ամյա Տորրեսը դեմ չէ վերադառնալ իր հայրենի ակումբ, սակայն ոչ այժմ: Ֆերնանդոն կարծում է, որ «Չելսիում» դեռ կարող է ինչ-որ բան անել:

-Ես երբեք չեմ թաքցրել, որ երախտապարտ եմ «Ատլետիկոյին», որովհետև այդ ակումբը ինձ շատ բան տվեց: Սակայն իրականությունը այն է, որ ես «Չելսիում» եմ և պայմանագրով դեռ երեք տարի ունեմ:

Ես պետք է շատ բան անեմ «Չելսիի» համար: Այս պահին «Ատլետիկո» վերադարձը անհնարին է,- Տորրեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Ավելացնենք, որ Տորրեսը «Չելսիում» անցկացրած 116 խաղում դարձել է ընդամենը 29 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր