• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քրիս Սմոլլինգ. «Պետք է ստիպել չեռնոգորացի երկրպագուներին լռել»

Քրիս Սմոլլինգ«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Քրիս Սմոլլինգը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հետ խաղից:

-Հավաքականում փորձում եմ օգտագործել ինձ ընձեռնված յուրաքանչյուր հնարավորություն: Եվ ինչքան կարևոր է հանդիպումը, այնքան ավելի լավ է ինձ համար: Մենք տեղյակ ենք Չեռնոգորիայի ցուցադրած արդյունքներին և հասկանում ենք, որ հանդիպումը հեշտ չի լինելու:

Նմանատիպ արտագնա հանդիպումներում կարող ես և անհաջողության մատնվել, եթե լսես տրիբունաներին: Նրանք տանտերերի 12-րդ խաղացողն են: Մինչդեռ եթե մենք հանգստություն պահպանենք և ստիպենք չեռնոգորացի երկրպագուներին լռել, դա կլինի մեր առավելությունը:

Այս հանդիպումը մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից մեկն է մի թիմի դեմ, որը հնարավոր է մեր գլխավոր մրցակիցն է խմբում առաջին տեղի պայքարի համար,- հայտնել է Սմոլլինգը: