• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրեսը պատրաստ է մրցակցել Ֆալկաոյի հետ

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ պատրաստ է Ռադամել Ֆալկաոյի հետ մրցակցությանը հիմնական կազմում տեղ գրավելու համար:

Սպասվում է, որ ամռանը «ազնվականները» կփորձեն ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը: Մի շարք պարբերականների կարծիքով լոնդոնցիների առաջնային նպատակը Մադրիդի «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելն է: Տորրեսը պատրաստ է դրան:

-Մենք գնում ենք միայն թոփ խաղացողների, և ինձ համար անակնկալ չի լինի, եթե մենք գնենք Ֆալկաոյին: Եթե դու հանդես ես գալիս «Չելսիի» կազմում, ապա միշտ հույս ունես, որ այստեղ կգան հայտնի ֆուտբոլիստներ: Նման խաղացողների անունները միշտ կկապեն քո ակումբի հետ: Անհնար է դադարեցնել այս ամենը:

Ինչ ինձ է վերաբերվում, ապա ես ցանկանում եմ մնալ: Եթե ակումբը փոխի իր որոշումն ինձ հետ կապված, ապա իրավիճակը կարող է փոխվել, սակայն այժմ ակումբը շատ անկեղծ է ինձ հետ: Ֆալկաոյի տեղափոխվելով՝ ոչ մի խնդիր չի առաջանա,- հայտնել է իսպանացին: ESPN