Ամերիկյան կոնսորցիումը հետաքրքրություն է հայտնել Մաքսիմ Դեմինից «Բորնմուտը» ձեռք բերելու հարցում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դեմինը լրջորեն մտածում է «Բորնմուտը» վաճառելու մասին։ Բրիտանական անձնագրով ռուս գործարարը վարձել է ամերիկյան Montminy & Co ֆիրման՝ պոտենցիալ գնորդներ փնտրելու համար։
Իսկ Անգլիայի հարավային ափից ակումբը գնելու համար արդեն մեկ հավակնորդ կա։ Խոսքը անհատ ներդրողների խմբի մասին է՝ Լոս Անջելեսից մի գործարարի գլխավորությամբ։
Այս կոնսորցիումն արդեն ամերիկյան սպորտում ներդրումներ անելու պատմություն ունի և այժմ, հետևելով իր բազմաթիվ հայրենակիցների օրինակին, ցանկանում է ներդրումներ կատարել Պրեմիեր լիգայում։
Նշվում է, որ Դեմինը գնահատում է «Բորնմուտը» ավելի քան 150 միլիոն ֆունտ ստեռլինգ: