«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը կարևորություն չի տալիս Մարիո Բալոտելլիի և Ռոբերտո Մանչինիի միջև ծագած կոնֆլիկտին: Տևեսը փորձում է օգնել երիտասարդ իտալացուն, որպեսզի վերջինս խելքը գլուխը հավաքի:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ իր հարձակվողները` Դանիել Սթարիջն ու Լուիս Սուարեսը կարող են միասին խաղալ:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Կլինտ Դեմփսին հայտնել է, որ իր թիմը կարող է այս մրցաշրջանը ավարտել երկրորդ տեղով: Դեմփսիի կարծիքով «Տոտտենհեմը» կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթիին»:
Այսօր տեղի ունեցավ Անգլիայի գավաթի 4-րդ փուլի վիճակահանությունը: Խաղերը տեղի կունենան հունվարի 26-27-ին:
Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Լիվերպուլը» հյուրընկալվեց Անգլիայի չորրորդ առաջնությունում հանդես եկող «Մենսֆիլդ Թաունին»:
Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: «Սուոնսի Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»:
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը հայտարարել է, որ այս ձմեռ չի հեռանալու «Սիթիից»:
«Ռեդինգը», չկարողանալով ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին, բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ` կիսապաշտպան Յոսի Բենայունին ձեռք բերելու համար:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մերժել է «Էվերթոնի»` 3 տարվա պայմանագրի առաջարկը, սակայն առաջվա պես պատրաստվում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» այս մրցաշրջանի ավարտից հետո:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հնարավոր է շուտով կորցնի իր ֆուտբոլիստների հարգանքը: Նման կարծիք է հայտնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: