«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Պանատինայկոսի» կիսապաշտպան Խարիս Մավրիասին ձեռք բերելու մասին: «Կատուների» համար գործարքն արժեցել է 3 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» մոտ է «Դերբի Քաունթիի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ուիլ Հյուզին ձեռք բերելուն:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ չնայած կազմի ուժեղացմանը, ակումբը դեռևս պատրաստ չէ Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարել:
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտնել է, որ իր ակումբը չի պատրաստվում վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրաժարվել է ակումբից հեռանալ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան վստահ է, որ իր թիմն այս մրցաշրջանը լավ անցկացնելու և հնգյակում տեղ զբաղեցնելու լավ հնարավորություններ ունի:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Աստոն Վիլլայում» իր գործընկեր Պոլ Լամբերտն իրեն հիշեցնում է իր ոչ վաղ անցյալը:
«Տոտտենհեմի» սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին մեկնել է Մադրիդ, որպեսզի «Ռեալի» հետ ավարտին հասցնի թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:
«Արսենալի» ակտիվությունը տրանսֆերային շուկայում շարունակվում է: The Telegraph-ի հաղորդմամբ, «զինագործները» պատրաստ են Կարիմ Բենզեմայի համար 40 մլն ֆունտ վճարել Մադրիդի «Ռեալին»:
«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը «Չելսիի» դեմ խաղից հետո մեղադրել է մրցավարներին: