«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Բեշիկթաշի» և Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Մակգրեգորին ձեռք բերելու մասին:
«Սուոնսին» առաջարկություն է արել Բելգիայի հավաքականի և «Տվենտեի» կիսապաշտպան Նասեր Շադլիին գնելու համար:
«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոստովանել է, որ մոտակա ժամանակները կարող է մտածել ակումբը փոխելու մասին:
«Ստոկ Սիթիի» նախկին կիսապաշտպան Դին Ուայթհեդը տեղափոխվել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրո»:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարն ակնարկել է, որ իր նոր ակումբը լոնդոնյան ակումբ է լինելու:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է մտածել «Յունայթեդից» հեռանալու մասին: Այժմ անգլիացի ռմբարկուն ցանկանում է տեղափոխվել «Չելսի»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարիզչ Սթիվ Քլարկն իր ուշադրությունն ուղղել է «Լիլի» հարձակվող Սալամոն Կալուի վրա:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» «Լիվերպուլին» դիմել է կիսապաշտպան Ջոնջո Շելվիին մեկ տարով վարձակալելու առաջարկով:
«Համբուրգը» մեկ ամբողջ մրցաշրջանով վարձակալեց «Արսենալի» կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուին:
The Times-ը հաստատում է այն ինֆորմացիան, ըստ որի «Չելսին» պատրաստ է իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին փոխանակել «Միլանի» աստղ Ստեֆան Էլ Շարավիով: