«Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին կայացրած որոշումը:
«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը կարծում է, որ «Էվերթոնն» այնքան էլ մեծ ակումբ չէ իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի համար:
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը խոստովանել է, որ միայն ողջունում է այն միտքը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ հույս ունի հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսի օրինակին և շարունակել խաղային կարիերան ևս երեք-չորս տարի:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն վստահ է, որ թիմն ավելի ուժեղ կդարձնի հաջորդ մրցաշրջանի համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում մնալու է «Լիբերթիում»:
«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է լուրերն այն մասին, թե ինքն արդեն համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ արդեն սկսել է իր համար նոր ակումբ փնտրել և որ ցանկանում է մնալ Անգլիայում:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Դանիել Սթարիջի հասցեին և հայտնել, որ նա կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը: