«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Մաուրիսիո Իսլային մեկ տարով վարձակալելու մասին:
Վերջին տարիների անգլիացի լավագույն մրցավարներից Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան, սակայն կշարունակի աշխատել անգլիական ֆուտբոլի համար:
«Լիվերպուլը» մեկ տարի ժամկետով վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խավիեր Մանկիլոյին: Այս մասին հաղորդում է «կարմիրների» պաշտոնական կայքը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Մանչեսթեր Յունայթեդի» իր գործընկեր Լուի վան Գալին զգուշացրել է, որ նա կզարմանա Պրեմիեր Լիգայի մրցակցության մակարդակից:
«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը մոտ է Քաթարի «Լեխվիյա» ակումբ տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հայտնել է «Քարդիֆ Սիթիի» կիսապաշտպան Ջորդան Մատչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
«Բարսելոնան» «Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինչպես գիտենք, այժմ ընթանում է 28-ամյա բելգիացու պայմանագրի վերջին տարին:
«Վեստ Բրոմվիչն» այսօր կատարեց երկու ձեռքբերում՝ պայմանագրեր ստորագրելով «Հերակլեսի» ձախ պաշտպան Ջեյսոն Դեվիդսոնի և «Ռուսենբորգի» աջ պաշտպան Կրիստիան Գամբոայի հետ:
«Սանդերլենդը» պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ:
«Արսենալի» երկրորդ գլխավոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը կարծում է, որ 2014/15 մրցաշրջանից իր ակումբի համար նոր դարաշրջան է սկսվում՝ տիտղոսների դարաշրջանը: