«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում իր թիմը պարզապես «վախեցավ» «Մանչեսթեր Սիթիից»:
«Տոտտենհեմի» ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից:
«Ֆուլհեմը» համաձայնության է եկել Բիլբաոյի «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբիետայի տեղափոխության հարցում:
«Արսենալի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Էվերթոնի» հետ այսօր կայանալիք խաղը:
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում Դավիդ Լուիզի նկատմամբ կոպիտ խաղի համար չի պատժվի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
«Սանդերլենդի» կիսապաշտպան Քրեյգ Գարդները կարծում է, որ թիմի նոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյին արդեն կարելի է համարել ակումբի լեգենդը՝ շնորհիվ «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակի:
«Էվերթոնի» կիսապաշտպան Դարոն Գիբսոնը հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո վիրահատվի:
«Սուոնսիի» պաշտպան Նիլ Թեյլորը մոտ է առաջին թիմ վերադառնալուն: Նա ավելի քան յոթ ամիս բացակայում էր կոճի վնասվածքի պատճառով:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ հաղթահարել է դժվարություններն ու այժմ լավագույն մարզավիճակում է գտնվում:
Խոսելով «Վեստ Հեմում» իր ելույթների մասին՝ Էնդի Քերոլը հայտնել է, որ ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ: