Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտն իրեն վետերան է զգում ազգային հավաքականում:
«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլն ավագի թևկապով Անգլիայի ազգային հավաքականին դաշտ է հանելու չորեքշաբթի երեկոյան կայանալիք իռլանդացիների հետ խաղի ժամանակ:
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հենց մեկնարկային րոպեներից մասնակցելու է վաղը կայանալիք Իռլանդիայի հետ ընկերական խաղին:
«Տոտտենհեմի» պաշտպան Քայլ Ուոլկերը հեռացել է Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից, որը պատրաստվում է Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլևերլին դեռևս չի ապաքինվել ազդրի մկանի վնասվածքից, ինչի պատճառով բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի առաջիկա երկու ընկերական խաղերն Իռլանդիայի և Բրազիլիայի հետ:
Անգլիայի ազգային հավաքականը ներկայացրել է ամերիկյան «Nike» ընկերության արտադրության տնային և արտագնա խաղերի համար մարզագուստների հավաքածուն:
Անգլիական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, ում համար 2012/13 մրցաշրջանը վերջինը եղավ իր կարիերայում, Մայքլ Օուենն է:
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը խոստովանել է, որ ապագայում ցանկանում է դառնալ ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի ավագը:
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ պաշտպան Ջոն Թերրին չի պատրաստվում վերականգնել միջազգային կարիերան: