«Արսենալը» «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը ձեռք բերելու համար հարցում է արել իսպանական ակումբին և պատրաստվում է բանակցություններ սկսել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ:
Գերմանական «Շալկե 04»-ը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Չելսին» դիմել է կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի հարցով:
Հոլանդիայի երիտասարդական հավաքականի և «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո վան Գինկելի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
Լեհաստանի հավաքականի և Դորտմուդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնկալում է հեռանալ գերմանական ակումբից:
Նոր սպորտային տնօրենի և սկաուտային ծառայության ղեկավարի նշանակումից հետո «Սանդերլենդը» հաստատել է, որ ակումբը համալրվել է 3 ֆուտբոլիստներով:
«Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոստովանել է, որ հաճելի է լսել, որ իր անունը կապում են «Լիվերպուլի» հետ:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն ավելի է ակտիվացրել «Ռեալ» տեղափոխվելու լուրերը` խոստովանելով, որ ցանկանում է խաղալ Քրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում:
«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հայտնել է, որ սլովակ ֆուտբոլիստի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ:
«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Գալաթասարայի» 6մլն ֆունտ արժողությամբ առաջարկը Նանիին գնելու վերաբերյալ:
«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»: