«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի աշխատավարձի հետ կապված պահանջները կարող են խոչընդոտել նրա՝ «Արսենալ» տեղափոխությանը:
«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնպելյեի» կիսապաշտպան Ռեմի Կաբելյային գնելու մասին: Գործարքը գնահատվում է 12 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:
«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը մեկնել է Իսպանիա, որպեսզի, վերջապես, ավարտին հասցնի «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պատրաստվում է առաջարկություն անել «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆի համար: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիադալին գնելու «Յունայթեդի» շանսերը մեծամասամբ կախված են նրանից, թե արդյոք Ա Սերիայի չեմպիոնին կհաջողվի իր աստղին փոխարինող գտնել:
«Վեստ Հեմ Յունայթեդի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը ակնարկել է, որ Էկվադորի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էներ Վալենսիայի տրանսֆերն ավարտին կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Ֆեյենորդի» հարձակվող Գրացիանո Պելեին գնելու մասին: Իտալացի ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
«Մանչեսթեր Սիթին» իր կիսապաշտպան Ջեք Ռոդվելին գնահատում է 10.5 մլն ֆունտ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Ուրբաթ օրը «Յուվենտուսի» կիսապատպան Արտուրո Վիդալի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ:
«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալայի տրանսֆերի հարցում: