Այս շաբաթ «Արսենալը» 22 մլն ֆունտի առաջարկություն կանի «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուայինին գնելու համար:
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ իր ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյին, ում ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլում» բուժզննում անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար այսօր կմեկնի Անգլիա:
«ՊՍՎ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քևին Ստրոտմանը ցանկություն է հայտնել տեղափոխվել անգլիական Պրեմիեր Լիգա:
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Բալաժ Ջուջակի գործակալը հայտնել է, որ հունգարացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հաստատել է, որ «Տոտտենհեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի ձեռքբերմամբ:
«Սանդերլենդը», որը կարող է շուտով կորցնել Սիմոն Մինյոլեին, պատրաստ է լուծել իր դարպասապահի հարցը «ՊՍՎ»-ի երիտասարդ դարպասապահ Յերուն Զուտի օգնությամբ:
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ իր ակումբը հրաշալի ձեռքբերում է կատարել ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեի:
«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակնարկել է, որ իր տեղափոխությունը «Մոնակո» կարող է կայանալ:
«Աստոն Վիլլան» մոտ է «Սևիլյայի» ձախ պաշտպան Անտոնիո Լունայի ձեռքբերմանը: