«Բեշիկթաշն» առաջարկություն է արել «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորին գնելու համար:
Համաձայն BBC-ի , ՖԻՖԱ-ի հավաքականների նոր թարմեցված վարկանշային աղյուսակում Անգլիայի հավաքականը նահանջել է 15-րդ տեղ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ռայան Գիգգսին խաղացող մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հարավամերիկյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է, որ շատ է ցանկանում վերադառնալ Բրազիլիայի հավաքական:
«Չելսին» համաձայնության է եկել «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո Վան Գինկելին ձեռք բերելու համար:
«Չելսին» պատրաստվում է նոր առաջարկ անել «Նորվիչի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջոն Ռադիին ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» 32-ամյա կիսապաշտպան Սքոտ Պարկերը կարիերան կարող է շարունակել Չեմպիոնշիփ տեղափոխված «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:
«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է «Պիտերբորոյի» հարձակվող Դուայթ Գեյլին գնելու մասին: Այս պարագայում, ընդամենը 12 ամսում Դուայթը սիրողական ֆուտբոլից քայլ արեց դեպի Պրեմիեր Լիգա:
«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիի ձեռքբերման մասին: Գործարքը ուելսյան ակումբի համար արժեցել է 5 մլն ֆունտ:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» դարպասապահ Վիտո Մանոննեի ձեռքբերման մասին: