«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է ՊՍՎ-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին գնելու մասին: Այս տրանսֆերի արժեքը գնահատվում է 14,7 մլն ֆունտ:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է ֆրանսիական «Լիլի» և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան Իդրիսա Գեյի տրանսֆերը 9 մլն ֆունտով գնելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը գնելու հարցում:
«Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեին գնելու մասին: Ֆրանսիացին դարձավ լոնդոնյան ակումբի պատմության ամենաթարկարժեք ձեռքբերումը:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվերելդին գնելու մասին մասին: Գործարքն արժեցել է 11 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բուրսասպորի» և Թուրքիայի ազգային հավաքականի հարձակվող Էնես Ունալին գնելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 2-3 մլն ֆունտ:
«Ուոթֆորը» պաշտոնապես հայտնեց «Տոտտենհեմի» հենակետային կիսապաշտպան Էթիեն Կապուին գնելու մասին: 26-ամյա ֆրանսիացու գործարքը ռեկորդային է «Ուոթֆորդի» պատմության մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իր վինգեր Լուիշ Նանիին «Ֆեներբահչեին» վաճառելու մասին: Գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:
«Գալաթասարայը» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկիին գնելու մասին: Գործարքը գնահատվել է 4 մլն ֆունտ:
«Չելսին» մեկ մրցաշրջանով վարձակալեց «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: