Այն բանից հետո, երբ «Նապոլին» հրաժարվեց Էդինսոն Կավանիին փոխանակել Ֆերնանդո Տորրեսի հետ, «Չելսին» իտալական ակումբին 49.3 մլն ֆունտ առաջարկեց:
«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերնանդինյոն իր տրանսֆերն արագացնելու համար 4 մլն ֆունտ է վճարել «Շախտյորին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարրեն Ֆլետչերը կսկսի նախամրցաշրջանային մարզումները թիմի հետ միասին:
«Ռեդինգը» 1 տարվա պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ուեյն Բրիջի հետ:
«Նորվիչը» դիմել է «Լիվերպուլին»՝ կիսապաշտպան Ջոնջո Շելվիին ձեռք բերելու հարցով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Էվերթոնի» նախագահ Բիլլ Քենրայթը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին զգուշացրել է, որ չմտածի ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի տրանսֆերի մասին:
«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակնարկել է, որ մնում է թիմում՝ իր հիացմունքը հայտնելով թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի աշխատանքի հանդեպ:
Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը հաստատել է, որ «Չելսին» իսկապես հետաքրքրված է իրենով:
«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ այժմ իր ակումբը տրանսֆերային շուկայում կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Ռունին է:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը հայտնել է, որ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իր հարձակվող Էդինսոն Կավանիին: