Իսպանական «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը վերադարձել է Իսպանիա՝ այդպես էլ պայմանագիր չստորագրելով «Լիվերպուլի» հետ:
«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը բացառել է իր նախկին ակումբ` «Չելսի» վերադառնալու տարբերակը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ գավաթային մրցաշարերում հաջող հանդես գալու համար իրեն ավելի շատ պահեստային ֆուտբոլիստներ պետք կլինեն:
«Էվերթոնը» պատրաստ է «Արսենալի» հետ պայքարել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին ձեռք բերելու համար, հայտնում է Daily Mirror-ը:
Քաթարի «Ալ-Գարաֆան» մտադիր է գնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» արդեն երրորդ առաջարկությունն է արել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին գնելու համար, սակայն կրկին մերժվել է:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նանին հայտնել է, որ կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում» կամ «Մոնակոյում»:
«Արսենալը» փորձում է համաձայնեցնել «Գենկի» 20-ամյա պաշտպան Ժիլբեր Իմբուլայի տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» հայտնել է, որ պատրաստ է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար 85 մլն ֆունտ վճարել:
Ինչպես հաղորդում է The Evening Standard-ը, «Արսենալը» դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտների տրանսֆերը վաճառելու համար 5 ակումբներից առաջարկ է ստացել: